Արցախցիներին տրվող աջակցության ծրագրի դիմումները պետք է մուտքագրել առցանց դիմումների համակարգում

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրվող աջակցության ծրագրի առցանց դիմումների հայտագրում ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության սպասարկման բաժիններում չի իրականացվում:

Դրանք կարող եք մուտքագրել անձամբ՝ dimum.ssa.am առցանց դիմումների համակարգում:Դիմումների լրացման կարգի վերաբերյալ ցանկացած հարցի դեպքում զանգահարեք ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով: