Հրանուշ Խառատյանը՝ Գույքահարկի մասին օրենքում հոդված ավելացնելու մասին

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Հարց ունեմ Գույքահարկի մասին օրենքի հեղինակներին, Երևանի քաղաքապետարանին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարին:

Հնարավո՞ր է արդյոք Գույքահարկի մասին օրենքում մի հոդված ավելացնել այն մասին, որ Երևանում որպես բնակարան կամ առանձնատուն սեփականության իրավունքով գույք ունեցող մարդիկ իրենց սեփականությունը հանդիսացող գույքի հարկը վճարելիս մեկ տողով կարող են այն հասցեագրել ՀՀ Հանրապետության տարածքի իրենց «ծագումնա-բնիկության» քաղաքների և գյուղերի/համայնքների բյուջեներին:

Եթե իսկապես այս գույքահարկ կոչվածն ուղղված է համանքների ուժեղացմանը և տարածքային կառավարման արդարությանը, ապա առնվազն Երևանում գույք ունեցող շատերի համար պետք է որ իրենց «ծագումնա-բնիկության» համայնքների ուժեղացման խնդիրը կարևոր լինի, իսկ կառավարման մարմինների համար կարևոր լինի տարածքների համաչափ զարգացման խնդիրը: Առաջարկում եմ մտածել»: