Ձերբակալություններ Երեւանում, Պուտինի պատվին

Ձերբակալություններ Երեւանում, Պուտինի պատվին
Ձերբակալություններ Երեւանում, Պուտինի պատվին

Քիչ առաջ Երևանի կենտրոնի ոստիկանություն բերման են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Զարուհի Հովհաննիսյանը, Օլյա Ազատյանը,  Արթուր Պետրոսյանը և  Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Առավոտյան նրանք փորձել են ՄՄ Հայաստանի որոշմանը դեմ ցուցապաստառներ փակցնել Բժշկական համալսարանի վերգետնյա անցումի մոտ:

Հիշեցնենք, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանդես եկող քաղաքացիների նախաձեռնող խումբը Պուտինի այցին ընդառաջ այսօր բողոքի ակցիա է իրականացնելու Ազատության հրապարակում, որտեղից երթ է տեղի ունենալու Հյուսիսային Պողոտա – Հանրապետության Հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի Պողոտա – Բաղրամյան պողոտա – նախագահական նստավայր ուղղությամբ: 

Բերման են ենթարկել նաև այլ ակտիվիստների: 

http://www.lragir.am