«Ես պատրաստ եմ իմ համեստ ներդրումն ունենալ երկրի շենացման գործում». Կոստանյան. «Հայկական Ժամանակ»

«Ես պատրաստ եմ իմ համեստ ներդրումն ունենալ երկրի շենացման գործում». Կոստանյան. «Հայկական Ժամանակ»
«Ես պատրաստ եմ իմ համեստ ներդրումն ունենալ երկրի շենացման գործում». Կոստանյան. «Հայկական Ժամանակ»

Իշխանության հետ համագործակցություն կարող է լինել, բայց թե ինչ գերատեսչություն, չեմ էլ մտածել այդ ուղղությամբ:

Այդ մասին «Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

«Ես պատրաստ եմ իմ համեստ ներդրումն ունենալ երկրի շենացման գործում՝ մասնագիտական ֆորմատում: Քաղաքական համագործակցություն չունի: Պառլամենտական գործունեության ժամանակ ես փորձել եմ իրականացնել մասնագիտական գործունեություն: Ես նախկինում էլ որոշ օրենքների դեմ եմ եղել՝ հաշվի առնելով մասնագիտական գործոնը եւ ոչ թե քաղաքական նպատակները»,- ասել է Կոստանյանը:

Հարցին՝ դատախազությունում իրեն տեսնո՞ւմ է, Կոստանյանը պատասխանել է. «Ես ինձ որպես փաստաբան էլ եմ տեսնում: Ես, որ ասում եմ մասնագիտություն, նկատի ունեմ փաստաբանությունը»: