Սեպտեմբերի 5-ին, ժամը 18։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Պարզվել է, որ քաղաքացին չի նետվել կամրջից․ վերջինս ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Ոստիկանության աշխատակիցները կանխել են քաղաքացու (արական սեռի) ինքնասպանության փորձը։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։