Գյումրիից Մոսկվա ուղևորվող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռի Մախաչկալայում հարկադիր վայրէջքի պատճառը, նախնական տվյալներով, եղել է ճնշազրկման (դեպրեսուրիզացիայի) սենսորի սխալ գործարկումը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արևմտյան միջտարածքային տրանսպորտային քննչական վարչությունը։
Վերահսկող մարմնի հաղորդագրության համաձայն՝ 22 հունիսի օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Նախնական գնահատմամբ՝ միջադեպի պատճառը եղել է ճնշազրկման տվիչի սխալ ազդանշանը։ Նշվում է, որ դեպքի հետևանքով տուժածներ չկան։
Մախաչկալայի տրանսպորտային քննչական բաժինը սկսել է դեպքի առթիվ նախաքննություն։



















