ԱԻՆ-ը ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք կիրականացնի

2021 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից կանցկացվի «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք:

Ուսումնավարժանքի ընթացքում կաշխատի հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա:

Հարակից տարածքի բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։