«Սուրմալուին» հարող տարածքից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ.Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն

Կենտրոն վարչական շրջանի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնին հարող տարածքից, օգոստոսի 17-ից, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով: 

«Արդյունքում՝ այս պահի դրությամբ հետազոտված նմուշների ցուցանիշների (մանրէաբանական, սանիտարաքիմիական, մնացորդային քլոր), Հայաստանի Հանրապետությունում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: 

Միաժամանակ հարկ է նշել, որ ամենօրյա մշտադիտարկումները շարունակվում են»,- նշված է ՀՎԿԱԿ-ի հաղորդագրության մեջ: