Ինչքան էլ չսիրեմ «Արարատ» ակումբը, Օղակաձև այգին պիտի վերակառուցվի․ թենիսի կորտերը կտեղափոխենք․ Ավինյան

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը բարեկարգելու համար հանգստի գոտին կազատվի տարածքում առկա տարատեսակ ռեստորաններից ու սրճարաններից, որի հիմնական նպատակը նորարարական լուծումներով կանաչ հանրային տարածք ստանալն է:

Թենիսի «Արարատ» ակումբն անպայմանորեն կվերակառուցվի այլ տարածքում. այն կշարունակի գործել և հասանելի կլինի թենիսի սիրահարների համար:

Սա ևս մեկ քայլ է, որպեսզի Երևանում կանաչ տարածքները դառնան հանրային և վերադարձվեն երևանցիներին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: