Գագիկ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ծառուկյանն ասաց խորհրդարանում իրեն մեղադրանք առաջադրելու միջնորդության հարցի քննարկման ընթացքում:

«Ես հիմա գնում եմ Ազգային անվտանգության ծառայություն, նոր գործեր կան, նորից կանչել են քննության»,- ասաց Ծառուկյանը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս, որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու միջնորդությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։