Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ մնան համաձայնեցված օրակարգին. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ Երևանում և Բաքվում քննարկել է համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարն այս մասին տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում:«Վերադարձ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկեցի համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը։ Ադրբեջանի և Հայաստանի համար կարևոր է հավատարիմ մնալ դրական և համաձայնեցված օրակարգին: Ակնկալվում է, որ այս ներգրավվածությունը կհաստատվի այս ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»,-նշել է նա: