ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ամենամեծ աճը գրանցել է Հայաստանը

2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքը կազմել է 246,3 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7,1 %-ով։ Այդ մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Ամենամեծ աճը, ըստ աղբյուրի, գրանցել են Հայաստանը (9,7%) և Ռուսաստանը (7,5%)։

Արտադրությունն առավել էական աճել է լեռնահանքային արդյունաբերությունում (8,5%) և մշակող արդյունաբերությունում (8%):