ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում

Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը, զինվորականներ, օրենսդիր ու գործադիր մարմնի անդամներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի:

ՀՀ վարչապետն ու բարձրագույն ղեկավար կազմը ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: