Սա է անբարոյականությունը․ կողք կողքի կանգնած ամիսներ և տարիներ շարունակ հայտարարել ենք, որ համալսարանների կուսակցականացումը պետք է բացառվի․ Կարպիս Փաշոյան

Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սա է անբարոյականությունը։ Կողք կողքի կանգնած ամիսներ և տարիներ շարունակ հայտարարել ենք, որ համալսարանների կուսակցականացումը պետք է բացառվի, իսկ ակադեմիական ազատությունն ու ինքավարությունը պետք է երաշխավորվի։

Ավելին՝ խստորեն դատապարտել ենք նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելու փաստը։ Իսկ այսօր այդ նույն մարդիկ իրենց կուսակցական կատարածուին և միջակ բյուրոկրատին, որն իրեն մեծ ռեֆորմատոր և ունակ կառավարիչ է հռչակել, գործուղում են ԵՊՀ՝ տիրելու հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնին։

Ռեկտոր Արամ Սիմոնյանը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալվեցինք»։