Ալեքսան Հարությունյան. «Աջակից լինենք Էմմիին»

Ալեքսան Հարությունյան. «Աջակից լինենք Էմմիին»
Ալեքսան Հարությունյան. «Աջակից լինենք Էմմիին»

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը` մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել աջակից լինել երգչուհի Էմմիին:
«Մենք բոլորս պետք է այս պահին աջակից լինենք Էմմիին, որովհետև կյանքը շարունակվում է, նա պիտի շարունակի երգել, պիտի շարունակի համերգների մասնակցել, պիտի շարունակի այլ մրցույթների մասնակցել»,-ասել է նա:

 

Հիշեցնենք, որ երեկ` մայիսի տասին, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմիին չհաջողվեց նվաճել շաբաթ օրը եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք:

Չնայած մեծ սպասումներին, 19 երկրների մեջ քվեարկության արդյունքում Էմմին իր “Boom-Boom” երգով չկարողացավ հավաքել բավականին ձայներ եւ իր տեղն ունենալ եզրափակիչ փուլ անցած Սերբիայի, Լիտվայի, Հունաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Շվեցարիայի, Հունգարիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի եւ Իսլանդիայի մասնակիցների կողքին:

«Պետք է ուղղակի հանգիստ նայել, հաջորդ տարիներին էլ են մասնակցություններ լինելու։ Հիմա պետք է ուղղակի աջակցել, որպեսզի Էմմին զգա, որ բոլորը իր կողքին են, միայնակ չեն թողնում»,– ասել է Հարությունյանը:

© Medialab.am