«Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար». Կանանց իրավունքների միամսյակ

«Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար». Կանանց իրավունքների միամսյակ
«Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար». Կանանց իրավունքների միամսյակ

Մարտի 8-ին, ժամը՝ 13:00, «Ֆեմինիստ պլատֆորմ» նախաձեռնությունը իրականացնում է քայլերթ՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Միջոցառումը կրում է «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» կարգախոսը:  Այս մասին տեղեկացնում է պլատֆորմի մամլո հաղորդագրությունը: Հաղորդագրության համաձայն, քայլերթի նախորդ օրը՝ մարտի 7-ին, ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում /Սարյան 30/ տեղի կունենա մամլո ասուլիս՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա, […]

Մարտի 8-ին, ժամը՝ 13:00, «Ֆեմինիստ պլատֆորմ» նախաձեռնությունը իրականացնում է քայլերթ՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Միջոցառումը կրում է «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» կարգախոսը: 

Այս մասին տեղեկացնում է պլատֆորմի մամլո հաղորդագրությունը: Հաղորդագրության համաձայն, քայլերթի նախորդ օրը՝ մարտի 7-ին, ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում /Սարյան 30/ տեղի կունենա մամլո ասուլիս՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա, կամզկակերպվող քայլերթի և այլ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ-ում կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության ներկայիս իրավիճակի մասին:

Իսկ, մարտի 8-ին, երթը կմեկնարկի 13:00՝ Իսահակյանի արձանի մոտից և կավարտվի Հյուսիսային պողոտայում:

«Ամենամյա ավանդույթ դարձած երթն այս տարի տարբերվում է իր յուրահատկությամբ, քանի որ այն իրականացվում է ոչ թե միայն Կանանց ռեսուրսային կենտրոնի, այլև մի շարք կամզկերպությունների և անհատների համատեղ աշխատնքի արդյունքում՝ «Ֆեմինիստ պլատֆորմի» շրջանականերում,-նշված է հաղոդագրության մեջ:-Քայլերթը պարբերաբար կընդհատվի կանանց իրավունքների պաշտպանության խորագրեր կրող ֆլեշմոբերով»:

Կից ներկայացնում ենք նաև «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտապնության համար» մեկամսյա միջոցառումների շարքը:

© Medialab.am