«Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետեւում նշմարվում են իշխանությունների ականջները»․ Արմեն Աշոտյան

Հեղինակ MediaLab

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Միշտ չէ, որ կիսում եմ զլմների, այդ թվում Հայելու մոտեցումները, սակայն անկախ այն հանգամանքից, համաձայն եք զլմների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականության հետ թե ոչ, անթույլատրելի եւ դատապարտելի եմ համարում ցանկացած ոտնձգություն եւ ճնշման փորձ լրատվական դաշտի վրա։

Մենք երկար տարիներ տարբերվել ենք հենց նույն Ադրբեջանից խոսքի եւ մամուլի ազատության բարձր մակարդակով։

Հատկանշական է, որ նման հարձակումների թիրախ դառնում են ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցներն ու լրագրողները, ինչը վկայում է գործող իշխանությունների ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածության եւ ներառման մասին։

Ակնհայտ է, որ որպես հարձակման պատճառ նշվող հրապարակումը ընդամենը առիթ էր իշխանամերձ շրջանակների երկար ժամանակ կուտակված մաղձը ցուցադրելու համար։

Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետեւում նշմարվում են իշխանությունների ականջները»։