24-ամյա երիտասարդի դանակահարություն Սիս գյուղում․ Մասիսի ոստիկանների բացահայտումը․ Տեսանյութ

Նոյեմբերի 28-ին, ժամը 1-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ աճուկային հատվածի կտրած-ծակած վերքով Սիս գյուղի 24-ամյա մի բնակիչ հիվանդանոց է տեղափոխվել: Նրան դանակահարել էին:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ դանակահարությունը բացահայտվեց:
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Սիս գյուղի դպրոցի մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր 22-ամյա համագյուղացին: Սովորաբար հանցագործը վերադառնում է այնտեղ, որտեղ կատարում է հանցանք: Այս դեպքում էլ կասկածվողը գնացել էր հիվանդանոց, զգուշորեն փորձել հետաքրքրվել, թե ինչ է կատարվում ու բռնվել էր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։