Եթե դատավորների կողմից զանգով որոշումներ կայացնելու գործողությունների մասին տեղեկատվություն լինի, Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան քայլեր կձեռնարկի։
Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Նման տեղեկությունների դեպքում մենք բոլոր անհրաժեշտ միջոցները կիրականացնենք, որ այդպիսի երևույթները չկրկնվեն»,- ընդգծեց Վանեցյանը։