Ծանրամարտի ԱԱ․ Հակոբ Մկրտչյանը զբաղեցրեց 8-րդ տեղը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը․ գրում է armsport-ը։

Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի A խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (163+207), զբաղեցրել է 8-րդ տեղը:

Հիշեցնենք, որ մեր մարզիկներից առաջինը Ռաֆիկ Հարությունյանն է մտել պայքարի մեջ։ Ռաֆիկը 81 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։ 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը, որը պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, հրում վարժությունում զրո ստացավ և չկարողացավ երկամարտի արդյունքում դառնալ մեդալակիր։

Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշային կարգի B խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (165+205), զբաղեցրել է չորրորդ տեղը: