Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց կալանքից

Դատարանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ասաց, որ դատարանը որոշեց բավարարել մեղադրող կողմի միջնորդությունն ու փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։

Նշենք, որ այսօր Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ արտահերթ դատական նիստ էր գումարվել՝ խափանման միջոցի հարցը քննարկելու համար՝ հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Դատախազ Վահե Դոլմազյանը դատարանում միջնորդեց Գրիգորյանի խափանման միջոցը վերանայել:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկ տեղափոխվել էր Նաիրի ԲԿ վերակենդանացման բաժանմունք։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանն այսօր լրագրողներին ասել էր, որ Գրիգորյանի վիճակը ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում։