25-ամյա կույսին բռնաբարելու համար մեղադրված տղան արդարացվեց

25-ամյա կույսին բռնաբարելու համար մեղադրված տղան արդարացվեց
25-ամյա կույսին բռնաբարելու համար մեղադրված տղան արդարացվեց

2011թ.-ի սեպտեմբերի 11-ին Գյումրու թիվ 18 երթուղու 27-ամյա վարորդը գիշերը ժամը 12.00-ի սահմաններում Շիրակ գյուղում գտնվող ընկերոջ տնից վերադառնալիս հենց միկրոավտոբուսի մեջ բռնաբարել էր իր ընկերուհուն` հետագայում հրաժարվելով նրա հետ ամուսնանալ: 

Ինչպես Aravot.am-ին պատմել էր աղջկա շահերը ներկայացնող Ռազմիկ Շիրոյանը, տղան գինովցած է եղել, բռնաբարել է սիրած աղջկան, իսկ վերջինս տուն հասնելուն պես  գիշերվա կեսին արյունահոսել է, տարել են հիվանդանոց: Այնուհետ աղջկա մայրն ու տատիկը զանգել են այդ տղային, կանչել իրենց տուն, վերջինս հրաժարվել է գնալ, միայն երկրորդ օրը ներկայանալով խոստացել է ամուսնանալ աղջկա հետ: Նա ժամանակ է խնդրել` ասելով, որ կամուսնանա Ռուսաստան գնալուց ու փող աշխատելուց հետո: Սակայն, փաստաբանի ասելով, ոչ միայն չի ամուսնացել,  այլ իր ընկերների հետ միասին վարկաբեկել է   աղջկան եկած խնամախոսների մոտ: Սա առիթ է դարձել, որ  աղջիկը հաղորդում ներկայացնի ոստիկանություն: 27-ամյա երիտասարդին մեղադրանք էր ներկայացվել Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, որը նախատեսվում է ազատազրկում 3-6 տարի ժամանակով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/01/15/422717/