Նոր բնակարան՝ ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Մալխաս Ամոյանին: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

 Նախաձեռնությունը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Հարությունյանինն է եղել: 

Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

 Հաշվի առնելով Մալխաս Ամոյանի մարզական հաջողություններն ու բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ դեռ հունիսին ավագանին բնակարանը նվիրաբերելու որոշում էր կայացրել: 

 Քաղաքապետը շնորհավորել և մարզական նորանոր հաջողություններ է մաղթել ըմբշամարտիկին:

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ: