Արտակարգ դեպք Երևանում․ ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանի հետ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Արտակարգ դեպք Երևանում․ ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանի հետ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով
Արտակարգ դեպք Երևանում․ ԺՈՒԿ նախագահ Մանուել Գասպարյանի հետ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Երեկ, հուլիսի 24-ին կրակոցեր են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գերցենի փողոցի թիվ 20 տան մոտ կրակոցներ են հնչել։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նշված տան մոտ փողոցով անկանոն երթևեկելու հանգամանքի շուրջ վիճաբանություն է առաջացել նշված տան բնակիչ 44-ամյա Մանուել Գասպարյանի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ Մ․ Գասպարյանը դիտողություն է արել այդ քաղաքացուն։

Ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված պարկուճ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նշված անձին, այնպես էլ նրա հետ եկած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբելերու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները գիտեն՝ ով է այդ անձը։ Իսկ Մ․ Գասպարյանը տարիներ առաջ մահացած, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության հիմնադիր-նախագահ Մանուկ Գասպարյանի տղան է։