ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԱԻՆ-ի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մառախուղ), Դիլիջանի ոլորանները (բեռնատարների համար, մառախուղ), Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային և Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում, Քաջարան, Գորիս քաղաքներում (մառախուղ), Լանջիկ-Մաստարա, Սևան-Մարտունի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Լոռու մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 26-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է: