Ապրիլի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21213», «Միցուբիշի Պաջերո» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջերոն» գլխիվայր շրջվել է: «ՎԱԶ 21213-ի» 34-ամյա վարորդն ու հինգ ուղևորները, «Ֆոլքսվագենի» 43-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ- 21213-ի» 57-ամյա ուղևորուհի Անահիտ Ղազանչյանը մահացել է:
Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։