Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 8-ին-ին՝ ժամը 09:00-18:00-ն այդտեղ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», -նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: