Հայաստանի խորհրդարանական ընտրություններում մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. ամենաակտիվը եղել է Սյունիքի մարզը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ժամը 20:00-ի դրությամբ քվերակության մասնակցության ցուցանիշները.

Երևան – 442.846 – 51.55 %
Արագածոտն – 58.737 – 50 %
Արարատ – 113.625 – 50.87%
Արմավիր – 104.880 – 44.47 %
Գեղարքունիք – 86.173 – 45.47 %
Լոռի – 109.141 – 46.73 %
Կոտայք – 121.212 – 50.08 %
Շիրակ – 93.510 – 41.24%
Սյունիք – 66.252 – 60.38%
Վայոց Ձոր – 26.132 – 56.05%
Տավուշ -58.666- 53.48%

Ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունք ունեցած 2 մլն 593.572 քաղաքացիներից, նախնական տվյալներով, քվեարկել են 1․281․174-ը կամ 49․4 տոկոսը: