Եթե նույն ժողովրդավարական աշխարհը դիտում է մեզ որպես Ադրբեջանի մաս, սա կլինի մի խարան նաև իրենց վրա դաջված. Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը շարունակում եմ մտահոգություններ արտահայտել Արցախի ապագայի վերաբերյալ: ԱԳ նախարարության Ֆեյսբուքի էջում հրապարակվել է նրա եզրակացությունը՝ աշխարհի կողմից Արցախն Ադրբեջանի մաս դիտելու պարագայում:

«Եթե նույն ժողովրդավարական աշխարհը դիտում է մեզ որպես Ադրբեջանի մաս, սա կլինի մի խարան նաև իրենց վրա դաջված, քանզի Արցախի ցեղասպանությունը կլինի նաև այդ քաղաքականության արդյունք», -ասել է նա: