Բժիշկները վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ Արայիկ Հարությունյանը՝ 70 օրյա անհայտությունից գտնված զինծառայողների մասին․ Տեսանյութ

Այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել ենք ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ, բժիշկները վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, պետությունը պատրաստ է կազմակերպելու նրանց հետագա բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում», -նշել է Արայիկ Հարությունյանը:

Այցելել ենք ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին

Հարգելի ՛ հայրենակիցներԱյսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել ենք ապաքինման փուլում գտնվող մեր 6 հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո: Բժիշկները վստահեցրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բայց եթե անհրաժեշտություն առաջանա, պետությունը պատրաստ է կազմակերպելու նրանց հետագա բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում:

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Monday, December 21, 2020