Նախագահի թեկնածու. «Մեր հիմնական ողբերգությունների պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական է»

Նախագահի թեկնածու. «Մեր հիմնական ողբերգությունների պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական է»
Նախագահի թեկնածու. «Մեր հիմնական ողբերգությունների պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական է»

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի համար 2013 թվականի նախագահական ընտրություններն ամենամրցակցայինն են լինելու:

«Այս ընտրություններն այնքանով են տարբերվում նախորդներից, որ ձայները պետք է բաժանվեն ըստ քաղաքացիների նախապատվության: Բոլոր նախորդ ընտրություններում կար մի թեկնածու, որին ժողովուրդը համարել է հավանական հաղթող թեկնածու, ում էլ գնում էր ընտրողների ձայների գերակշիռ մասը: 2003-ին Կարեն Դեմիրճյանն էր, 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը. աս ընտրություններում չկա հավանական հաղթող այդ թեկնածուն»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը եւ բացատրեց, թե ինչու է այս ընտրություններում հաղթելու իր շանսերը բարձր գնահատում. «Ես պայքարում եմ առաջին տեղի ու ընտրությունների երկրորդ փուլի համար: Երկրի վիճակն ավելի վատ է քան 2008-ին: Եթե 2008-ին ԲՀԿ-ն պաշտպանում էր Սերժ Սարգսյանին, այս անգամ չի պաշտպանում, եւ իշխանության թեկնածուի մասին ժողովուրդն ավելի վատ կարծիքի է , քան 2008-ին: Եթե խայտառակ ձեւով չկեղծեն ընտրությունները, կլինի ընտրությունների 2-րդ փուլ, իսկ այդ փուլում իշխանության թեկնածուն պետք է որ չհաղթի»: Կարդալ ավելին