Կորոնավիրուսից մահվան մեծաքանակ դեպքերով ԱՄՆ-ն առաջ ընկավ Իտալիայից

ԱՄՆ-ն դարձավ առաջին երկիրը կորոնավիրուսից մահացածերի թվով՝ առաջ անցնելով Իտալիայից, տեղեկացնում է Ջոն Հոփկինսի անվան համալսարանը։

Worldometers-ի տվյալներով, ԱՄՆ-ում զոհերի թիվը հասնում է 19 819-ի, իսկ Իտալիայում կորոնավիրուսից մահերը 19 468-ն են։ Ըստ նույն աղբյուրի, միայն այսօր ԱՄՆ-ում գրանցվել է մահվան 1072 դեպք, Իտալիայում՝ 619։