Այո, Սյունիքն անվտանգ է. Փոխվարչապետ Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ Սյունիքն անվտանգ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԲՀԿ-ից Շաքե Իսայանի հարցին, թե արդյոք Սյունիքն անվտանգ է:

«Մեր սահմանապահ զորքերը և մեր զինված ուժերը, հատվածներ կան՝ նաև ռուս սահմանապահ զորքերը, տեղակայվում են այն չափով, որպեսզի այդ անվտանգության երաշխիքները լինեն բավարար: Այդ առումով աշխատանքները շարունակվում են՝ և քանակական և որակական առումով: Այո, Սյունիքն անվտանգ է»,-ասաց Ավինյանը: