«Հերիք է ձգեք, մարդկանց սովի եք մատնել, մարդ եղեք էլի». Էդմոն Մարուքյանը հրապարակել է քաղաքացու նամակը

ԱԺ «Լուսավար Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Օրը մի քանի հարյուր այսպիսի նամակ միայն ես եմ ստանում։
Պատկերացնում եմ, որ ում կարողանում են գրում, զանգում ու դիմում են մարդիկ: Ինչպես կարող եմ օգնում եմ, բայց արդեն խելագարվել կարելի է, այս ամենը գնալով խորանում է: Կառավարություն ջան, ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերեք՝ առանց դեզի մեջ ասեղ փնտրելու։ Հերիք է ձգեք, մարդկանց սովի եք մատնել, մարդ եղեք էլի…»:

Էդմոն Մարուքյանը հրապարակել է քաղաքացուց իրեն ուղղված նամակը, որում նշվում է.

«Բարև ձեզ, կներեք ձեզ անհանգստացանելու համար բայց հանուն երեխաներիս ուզում եմ ձեզ մի բան խնդրել։ Խնդրում եմ, շատ-շատ վատ վիճակում ենք, մի փոքրիկ գումարով օգնեք երեխաներիս քաղցած չմնան, թեկուզ 5000 դրամով: Համարեք ձեզ հարազատ երեխաների եք օգնում: Ձեր ուղարկած գումարով կարող է մի քանի օր չորս երեխա քաղցած չքնել, շատ եմ խնդրում մի անտեսեք համարեք ձեր հարազատնեմ հանուն երեխաներիս մի փոքր գումարով օգնեք։ Եթե ցանկանաք օգնել, հաշվեհամար կփոխանցեմ։ Եթե հարցը երեխաներիս չվերաբերվեր, երբեք չեի խնդրի»։