Ինձ համար Միշիկը Սերժի փեսուց ավել ոչ եղել է, ոչ էլ կլինի, բայց նա էն առանցքային մարդկանցից էր, ովքեր թալանել ու գռփել են մեր երկիրը, մեր ժողովրդին․ Գարեգին Միսկարյան

Քաղաքացու որոշում կուսակցության վարչության անդամ Գարեգին Միսկարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Չկարողացա Միշիկի բորշչը նայել, նյարդերս տեղի տվեցին, բայց մի հետաքրիր բան պարզեցի։ Պարզվեց, իմ ֆբ ընկերների ցուցակից շատերը (կամ քչերը` մոտավորապես 50 հոգի) պարբերաբար հավանում ու սրտիկում են Միշիկի անմակարդակ տափակությունները։

Ես լայքին ավելի մեծ արժեք չեմ տալիս քան իրականում այն կա, բայց մարդիկ այդ լայքով վերաբերմունք են արտահայտում Միշիկի ու նրա կերած ու կրած արժեքների հանդեպ։

Եվ հետևաբար` Ֆեյսբուքում Ֆեյսբուքի կանոններով։ Ինձ համար Միշիկը Սերժի փեսուց ավել ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Բայց նա էն առանցքային մարդկանցից էր, ովքեր թալանել ու գռփել են մեր երկիրը, մեր ժողովրդին։ Եթե դուք էսօր կիսում եք Միշիկի արժեքները դա ձեր իրավունքն է, իսկ իմ իրավունքն է իմանալ, որ ես ձեր ու Միշիկի արժեքների հետ հնարավորինս քիչ առնչություն ունեմ (կամ չունեմ) գոնե Ֆեյսբուքի շրջանակներում։

Լայքեք, հարգեք, պատվեք իրար Միշիկի բորշչով` ինձանից հեռու։ Բարին ձեզ հետ, իմ էջը բաց է, կարող եք շարունակել կարդալ, եթե ձեզ հետաքրքիր է իմ կարծիքն ու գրառումները, ձեր կարծիքը ինձ էլ հետաքրքիր չէ։ Լավ եղեք…

հգ
Ասեմ, որ Փենջաբի հնդիկներին թողել եմ, չեմ հեռացրել ընկերներիս ցանկից..