Բժշկական անձնակազմի հավաքագրման կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից 31 բուժաշխատողներ

Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի /բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող/ հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից թվով 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջը։