Դատախազությունը Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ. «Ազատություն»

Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար:Այս մասին հայտնում է «Ազատությունը»:

Այս պահին հայտնի չէ, թե ինչ քրեական գործի հետ է կապված միջնորդությունը: «Ազատությունը» փորձում է մանրամասները ճշտել դատախազությունից

Դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել նաև ԿԸՀ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար: