Արցախի նախագահի խոսնակը որոշ մանրամասներ է հայտնել Արայիկ Հարությունյանի՝ Երևան կատարած այցի մասին

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը որոշ մանրամասներ է հայտնել ՀՀ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Երևան կատարած այցի մասին:

Նա նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակը։

Անդրադառնալով «Արցախպրես»-ի հարցին, թե ինչու՞  Արցախի պատվիրակությունը ևս չի մասնակցել հանդիպմանը, Ավանեսյանը տեղեկացրել է, որ Երևանում գտնվող Արցախի պատվիրակության անդամները նախապես հայտարարված օրակարգի շրջանակներում առաջիկայում ՀՀ քաղաքական պատասխանատուների հետ կշարունակեն հանդիպումները։

«Արդյունքների վերաբերյալ հանրությանը կտրվի պատշաճ տեղեկատվություն»,-հավելել է նա։