Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. 51-ամյա վարորդը մահացել է

Մայիսի 10-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 100-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21099» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-21099-ի» 51-ամյա վարորդը` Հայրապետ Բեգլարյանը, մահացել է:

Կատարվում է քննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։