Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծախսերի հաշվետվություն

Հայաստանի առողջապահության նախարարությունը ի պատասխան կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ծրագրերի շրջանակներում ֆինանսական չարաշահումների մասին հայտարարությունների, հանդես է եկել ֆինանսական հաշվետվությամբ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

1  Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր2.258.676.043
2Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)144.116.000
3Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում760.948.184
4Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր393.021.823
5Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն854.473.744
6Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն1.432.579.185
7Բժշկական սարքավորումներով հագեցվածություն2.561.464.348
8Բժշկական կենտրոնների վերանորոգում776.334.303
9Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ200.362.229
 Հանրագումար9.381.975.858