Ահաբեկչության զոհերի թվում են ֆրանսիացի հայտնի ծաղրանկարիչները. Հանդեսը դեպքից մեկ ժամ առաջ հրապարակել էր նոր ծաղրանկար

Ահաբեկչության զոհերի թվում են ֆրանսիացի հայտնի ծաղրանկարիչները. Հանդեսը դեպքից մեկ ժամ առաջ հրապարակել էր նոր ծաղրանկար
Ահաբեկչության զոհերի թվում են ֆրանսիացի հայտնի ծաղրանկարիչները. Հանդեսը դեպքից մեկ ժամ առաջ հրապարակել էր նոր ծաղրանկար

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետեևանքով զոհվածների շարքում են ֆրանսիացի հանրահայտ ծաղրանկարիչներ՝ Կաբուն(Cabu) և Շաղբը(Charb), որոնք երկար տարիներ աշխատում էին «Charlie Hebdo» երգիծական հանդեսում:Ոստիկանը, որը տարիներ շարունակ կցված էր պաշտպանելու Շաղբին նույնպես զոհվել է: Հիշեցնենք, որ քիչ առաջ մեծ ահաբեկչություն է տեղի ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ուր տեղակայված է հանդեսի խմբագրությունը: Առնվազն 12 մարդ է զորհվել […]

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետեևանքով զոհվածների շարքում են ֆրանսիացի հանրահայտ ծաղրանկարիչներ՝ Կաբուն(Cabu) և Շաղբը(Charb), որոնք երկար տարիներ աշխատում էին «Charlie Hebdo» երգիծական հանդեսում:Ոստիկանը, որը տարիներ շարունակ կցված էր պաշտպանելու Շաղբին նույնպես զոհվել է:

Հիշեցնենք, որ քիչ առաջ մեծ ահաբեկչություն է տեղի ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ուր տեղակայված է հանդեսի խմբագրությունը:

Առնվազն 12 մարդ է զորհվել «Շառլի Էբդո» հանդեսի գրասենյակի մոտ հնչած կրակոցներից, որի հեղինակները` դիմակավորված անձինք, ըստ վկաների բացականչել են` մենք մեր մարգարեի վրեժը լուծեցինք:

Զոհերի թվում են երկու ոստիկաններ, վիրավորների թվի մասին ներկա պահին հակասական տվյալներ կան. հաղորդվում է մինչեւ քսան վիրավորների մասին:  

B6vY6mDIAAEI5k1Արյունալի սպանդից հետո դիմակավորված անձինք սեւ մեքենայով փախուստի են դիմել: Իշխանությունները հայտարարել են, որ դիմելու են բոլոր միջոցներին հանցագործներին գտնելու ուղղությամբ. այս պահին քննարկվում է սահմանները փակելու հարցը: 

Հիշեցնենք, որ պարբերականը 2012-ին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ էր տպագրել, ինչը մահմեդական համայնքի մողմից բուռն քննադատության եւ հակազդեցության էր արժանացել: 

Դեպքից մեկ ժամ առաջ, պարբերականը Թվիթերի միկրոբլոգում հրապարկել է նոր ծաղրանկար` ԻՍԻՍ-ի ղեկավարի բարեմաղթանքը թեմայով:

© Medialab.am