50 միլիոն դրամով տուգանվեց Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմ» ընկերությանը

50 միլիոն դրամով տուգանվեց Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմ» ընկերությանը
50 միլիոն դրամով տուգանվեց Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմ» ընկերությանը

Այսօր` հունիսի 11-ին, ՏՄՊՊՀ-ի նիստում ամփոփեցին դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված վարչական վարույթի արդյունքները. Դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը`«Նատալի ֆարմը» տուգանվեց 50 միլիոն դրամի չափով :

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը ստացել էր դիմում բողոք` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորներ Ա. Բախշյանից և Ս. Սաֆարյանից այն մասին, որ դեղերի գծով պետական գնումների ոլորտում հակամրցակցային գործողություններ են իրականացվում, որոնց արդյունքում դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Սզնի» ընկերության համար շուկայում ստեղծվում են մուտքի խոչընդոտներ:

Բողոքի հիման վրա ՏՄՊՊՀ-ը վարչական վարույթ էր հարուցել և վարույթի ընթացքում կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում պարզել, որ դեղերի իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ և բուժհաստատություններ, խախտելով պետական գնումների ընթացակարգերը, իսկապես իրականացրել են հակամրցակցային գործողություններ: Մասնավորապես Հանձնաժողովի կողմից բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ բուժհաստատությունները ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարել այն դեպքում, երբ դա օրենքի պարտադիր պահանջն է: Մի շարք դեպքերում էլ կազմակերպված մրցույթները կրել են ձևական բնույթ: ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրություններով հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություներին կատարել է նվիրատավություն, ինչի արդյունքում խաթարվել է մրցութային գործընթացը և մրցույթը հայտարարող բուժհաստատությունը, գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ պայմանագիր չի կնքել մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ:

© Medialab.am