Այսօր 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց. «2013-ի պետբյուջեի նախագիծը այլ կերպ չեմ կարող անվանել, քան կոնսերվացման բյուջե: Նախագիծն ընթերցելիս զգացողությամբ համակվեցի, թե դա փակվող օբյեկտի մասին է:
2013-ին կրթության ոլորտում աշխատավարձերի գծով ծախսերը 2012-ի համեմատ նվազելու են 542.6 մլն դրամով: Դա նշանակում է, որ աշակերտների թվը 2013-ին լինելու է 6800-ով պակաս: Պաշտոնական կանխատեսմամբ՝ աշակերտների թիվը լինելու է 27000-ով պակաս, քան 2009-ին: Եվ կառավարությունը սա համարում է պատեհ առիթ՝ կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերի ֆոնդը կրճատելու համար: Սա այլ կերպ, քան արտագաղթի խրախուսում, դժվար է անվանել, որովհետեւ եթե աշակերտների նվազմանը համապատասխան քո արձագանքն այն է, որ մարդկանց գրպանից 542 մլն դրամ ետ ես վերցնում, նշանակում է՝ գործընթացը քեզ չի անհանգստացնում»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է արտագաղթածների գումարը տաս չարտագաղթածներին, որ ուղերձ ստանան եւ մնան: Իսկ եթե դա չեն անում, նշանակում է՝ կառավարում են արտագաղթը: