Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական տվեց

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական տվեց
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական տվեց

Քիչ առաջ հրաժարական տվեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ռադիոյի մշակութային բաժնի աշխատակիցներից մեկը: Ըստ աղբյուրի, Մարկ Գրիգորյանը ռադիոյի աշխատակիցների հետ հանդիպմանը չի գնացել, վերջինիս հրաժարականի մասին աշխատակիցներին հայտնել է Հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

«Հիշեցնենեք, որ դեկտեմբերի 18-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:

Նրանց խոսքով՝ ռադիոյում ստեղծագործական ժողովները, եթերը համակարգող խորհուրդները վաղուց արդեն հուշ են դարձել: Ամեն ինչ արվում է թաքուն, հանկարծակի եւ անքննելի: Նրանց համբերության բաժակը լցվեց վերջերս առանց պատճառների՝ ռադիոյի որոշ հմուտ հեղինակ-աշխատակիցներին աշխատանքից հեռացման ծանուցագրեր հանձնելուց հետո»,-գրում է աղբյուրը: