927 կգ հերոին` Իրան-Հայաստան սահմանին

927 կգ հերոին` Իրան-Հայաստան սահմանին
927 կգ հերոին` Իրան-Հայաստան սահմանին

Ի շնորհիվ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցների արհեստավարժ գործողությունների, ս.թ. հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Պարսկաստանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի`927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կետնրոնի հաղորդագրությունը: Ըստ հաղորդագրության, նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի վարորդ 1953թ-ին ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

© Medialab.am