Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրեր է ստացել երկու նոր ավիաընկերություն․ տեսանյութ

2021 թ.-ին ստորագրվել է «ՀՀ-ի և ԵՄ-ի և ԵՄ անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, հայտնում են Կառավարությունից։

Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրեր է ստացել երկու նոր ավիաընկերություն։ 2021 թ.-ի հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի և «Էյր Արաբիա» ընկերությանն ամբողջությամբ պատկանող «International Business Company (FZE)» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են ՀՀ-ում ստեղծել ավիաընկերություն: