Գյումրու բնակարաններից մեկում 63-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Հեղինակ MediaLab

Օգոստոսի 7-ին, ժամը 18։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 139ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի լրատվության ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի հատակին հայտնաբերել Ժորա Ն․-ի (ծնված 1957 թ․) դին։