Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատաքննությունը․ «Ազատություն»

Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի դատաքննությունը, ում ադրբեջանական կողմը մեղադրում է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Խոջալուում տեղի ունեցած «զանգվածային սպանությունների համար»։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ըստ APA գործակալության՝ դատախազը դատարանից հավելյալ ժամանակ է խնդրել՝ մեղադրական եզրակացությունը հրապարակելու, պատժաչափը պահանջելու համար։ Նիստը կշարունակվի վաղը։

Խաչատրյանը հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքները։ Ադրբեջանցի իրավապահները նրան առևանգել էին Հակարիի կամրջից, երբ 68-ամյա Խաչատրյանը հատում էր Հայաստանի սահմանը՝ սրտի անհետաձգելի վիրահատություն անցնելու համար։