«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սկսում է վիդեոզրույցների նոր շարք` «Չլռելու արժեքը» ընդհանուր խորագրով:
Զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից սկսած մնչ օրս արդեն 29 հայց է ներկայացվել` ընդդեմ թերթերի: Իրենց արժանապատվությունն ու համբավը «վերականգնելու» համար հիմնականում մեծահարուստ հայցվորները լրագրողներից մի քանի միլիոն դրամի հասնող «փոխհատուցում» են պահանջում: Արդյունքում, առանց այդ էլ փոքր տպաքանակ ունեցող թերթերը հայտնվում են փակուղու և սննկացման վտանգի առջև:
«Չենք լռելու» նախաձեռնությունը գալիք երկուշաբթի և երեքշաբթի օրերին 4 թերթի օրինակով ներկայացնելու է այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է մեր մամուլը:
Ազատ խոսքի դեմ ներկայացված հայցերի համադրումը ցույց է տալիս, որ նրա դեմ տարվում է հաշվեհարդարի հստակ քաղաքականություն…
ՏԵՍԱՆՅՈՒԹ. http://www.youtube.com/watch?v=MFpAPiz3UcY
Medialab.am