Փաստաբանը կարծում է՝ մի բան էլ են ուզում սարքել Օսկանյանի գլխին. «Ասենք, ո՞ւմ է ծեծել 92-ին պարոն Օսկանյանը փողոցում»

Փաստաբանը կարծում է՝ մի բան էլ են ուզում սարքել Օսկանյանի գլխին. «Ասենք, ո՞ւմ է ծեծել 92-ին պարոն Օսկանյանը փողոցում»
Փաստաբանը կարծում է՝ մի բան էլ են ուզում սարքել Օսկանյանի գլխին. «Ասենք, ո՞ւմ է ծեծել 92-ին պարոն Օսկանյանը փողոցում»

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու նիստի ժամանակ վստահեցնում էր, որ իրենք «Սիվիլիթասի» շահերն են պաշտպանում, պարտավոր են դա անել, անկախ նրանից՝ բողոք կա՞, թե՞ չկա: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Մոսկվայի Պետական Իրավաբանական Ակադեմիայի պրոֆեսոր, ՌԴ արդարադատության նախարարության եւ ՌԴ Բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից, պրոֆեսոր Սամվել Կոչոյիից լրագողները հետաքրքրվեցին՝ ըստ Ձեզ, չպե՞տք է բողոք լինի, որ ԱԱԾ-ն դրանով զբաղվի: Մասնագետը պատասխանեց. «Իրականում այո, փողերի հափշտակման համար պետք չէ, որ տուժողը բողոք գրի, նոր զբաղվեն: Դա այդպես է, բայց պետք է նկատի ունենալ, որ փողերի հափշտակման դեպքեր կան, որոնք ենթադրում են, որ պետք է տուժող լինի, տուժող կողմ լինի, որը այս դեպքում չկա: Այդ հանցագործությունը համարվում է կատարված, երբ կա վնաս: Օրինակ Ռուսատանում 1000 ռուբլիից պակաս փողերի հափշտակությունը հանցագործություն չէ, դրանից բարձր վնաս հասցնելը հանցագործություն է: Դա օրենքից է հետեւում: Ձեր մոտ էլ այսպես է, եթե չկա վնաս, դա հանցագործություն չէ»:

Անդրադառնալով մեր գլխավոր դատախազի հաջորդ փաստարկին, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձունրի խորհուրդը տեղյակ չի եղել, որ Հանթսմանը փող է փոխանցել Վարդան Օսկանյանին՝ հիմնադրամի համար, Սամվել Կոչոյին ասաց, որ եթե նույնսիկ այդ պահին չեն իմացել, բայց հիմա արդեն գիտեն, դրանից ոչինչ չի փոխվում:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե նման գործ միջազգային պրակտիկայում եղե՞լ է: Մասնագետը պատասխանեց. «ԱՊՀ-ում դժվար է ասել, Ռուսաստանում միանշանակ կարող եմ ասել, որ նման գործերից տեղյակ չեմ եղել, հատկապես նման մասշտաբի մարդու դեպք եթե լիներ, ես հաստատ կիմանայի»: Կարդալ ավելին